Սույն նիկոլական հայտնի կեղծարարը, ով Մելիտոպոլի կեղտոտ փողոցը ներկայացնում էր որպես ընդդիմադիրների կողմից կեղտոտված Երևանի Բաղրամյանի պողոտա և շատ այլ ստերի և մանիպուլյացինաների հեղինակ է, Հ1-ով ուղղակի ստերի մի նոր շարք էր արտաբերում և որևէ ապացույց չէր ներկայացնում իր ասածների վերաբերյալ:
Պարզվում է, ըստ սրա,1994-ից սկսած Ադրբեջանը, որը միշտ մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները դեմ է եղել, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս:
Սրա սուտը բացահայտելու համար նաև շատ օրինակներ չեմ բերի, ընդամենը Մադրիդյան սկզբունքները կմեջբերեմ, որի համաձայն Արցախի ապագան պետք է լուծվեր հանրաքվեի միջոցով, որի մասնակիցների 76% պետք է լինեին հայեր:
Ըստ սրա, երբ Նիկոլը հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից, դրանով ակնարկում էր անհասկացող հասարակությանը, որ գործերը վատ են, իսկ ինքը` Նինոլը դրանով փորձում էր փրկել վիճակը:
Տարոն ես, ի՜նչ ես, իսկ ի՞նչ էր նշանակում ՆիկոլիԴ ասածը, որ ինքը ոչինչ չի ժառանգել նախկին նախագահից:
Թե՞ ընտրողաբար ես մեկնաբանում ֆյուրերիկիդ խոսքերը:
Ա՛յ ողորմելի, դա ընդունված կարգ է, որ իշխանության եկած ուժերը իրենց սեփական կետից են սկսում բանակցությունները:
Բայց ՆինոլԴ դիտավորյալ քանդեց բանակցային գործընթացը` հայտարարելով, որ Արցախը Հայաստան է` դրանով լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան, որը և իրեն ուշացնել չտվեց:
Դե սրա դիմացի նստած Նիկոլի ասած Նատաշկան էլ ոչ մի ապացույց չէր պահանջում և հակափաստարկ չէր բերում հայտնի կեղծարարի թեզերը հերքելու համար:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Հ.Գ.
Տեսանյութը` https://www.facebook.com/100002218740735/videos/931055335797894